Զարեհ Սինանյանի անազնիվ գնահատականի առիթով

2625

Ի սովորություն ցանկացած պաշտոնյայի կամ բիրդան աղայի (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան), պատմությունն սկսվում է իր պաշտոնավարման պահից: Այս առումով, թվարկված անձանցից ոչնչով չեն տարբերվում նաև ավելի ցածր պաշտոններում բախտի քմահաճույքով հայտնված անձինք (նախարարներ, քաղաքապետեր, համայնքապետեր և այլն): Նրանցից մեկը, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն, օրինակ, դեկտեմբերի 23-ին տված ասուլիսում հայտարարել է. «Առաջին անգամ Հայաստանը պետական կառավարման դռները բացել է սփյուռքահայերի համար»:

Այս առիթով նպատակահարմար ենք համարում վերահրատարակել Աշոտ Սարգսյանի՝ 2018թ. հունիսի 13-ին մեր կայքում հրապարակված «Սփյուռքին ներգրավելու առիթով» վերնագիրը կրող հոդվածը՝ Զարեհ Սինանյանին խորհուրդ տալով մի քիչ պատմություն սովորել:

iLur.am

Սփյուռքին ներգրավելու առիթով

Վերջին շրջանում հաճախ են խոսում Սփյուռքի ներուժն օգտագործելու մասին, հնչում են կենացներ, ելույթներ ու հայտարարություններ՝ մոռանալով, որ 1990-98թթ. առանց աղմուկ բարձրացնելու, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, առանց համաշխարհային ազգի մասին դատարկաբանությունների բազմաթիվ սփյուռքահայեր են հրավիրվել Հայաստանի պետական համակարգի առանցքային պաշտոններում աշխատելու.

Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՀ ԱԳ նախարար

Սեպուհ Թաշճյան, ՀՀ պետնախարար, Էներգետիկայի նախարար

Միրոն Շիշմանյան, Էներգետիկայի նախարար

Ժիրայր Լիպարիտյան, ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական

Նիկոլ Շահգալդյան, ՀՀ Նախագահի խորհրդական

Վարդան Օսկանյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (հետագայում` ԱԳ նախարար)

Իշխան Մարտիրոսյան, Գյուղատնտեսության փոխնախարար

Ալեքսանդր Վարդանով, «Արդշինբանկ»-ի կառավարիչ

Արմեն Աբաղյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու

Ժակ Փանոսյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու

Ասատուր Հաճյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու

Քրիստիան Տեր-Ստեփանյան, ՀՀ ԱԳ աշխատակից, ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ (հետագայում` Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ)

Շահեն Ավագյան, ԱԳՆ իրավաբանական բաժնի վարիչ (հետագայում` գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար)

Մաթևոս Տեր-Մանվելյան, ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ

Ռուբեն Մոզյան, Արգենտինայում ՀՀ դեսպանության քարտուղար

Արման Սարյան, ՀՀ փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանի խորհրդական

Հովսեփ Հովսեփյան, ՀՀ ՊՆ Հատուկ ստորաբաժանման հրամանատար

Մոնթե Մելքոնյան, ԼՂՀ Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ, ՀՀ և ԱՀ ազգային հերոս։

ՀՀ նախագահը նաև ՀՅԴ-ին պաշտոնապես առաջարկել էր նախարարական 3 տեղ։ Երբ վերջինս քաղաքական նկատառումներով մերժեց այդ առաջարկը, Նախագահն անձամբ դիմեց դաշնակցական երկու լուրջ պրոֆեսիոնալների՝ տնտեսագետ Կարո Արմենյանին՝ էկոնոմիկայի նախարարի, և բժիշկ (ներկայումս՝ Լիոնի քաղաքապետ) Գևորգ Քեփենեկյանին՝ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկով։ Վերջիններս նույնպես հրաժարվեցին, սակայն՝ արդեն անձնական նկատառումներով։

Սրանից զատ՝ անկախությունից անմիջապես հետո ՌԴ նախագահ Բորիս Ելցինի և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կայացած պայմանավորվածությամբ ռուսական բանակից Հայաստան տեղափոխվեցին 1000-ից ավելի հայազգի բարձրաստիճան սպաներ, որոնց թվում՝ փորձառու զորավարներ․

Նորատ Տեր-Գրիգորյանց, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ

Գուրգեն Դալիբալթայան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ

Քրիստափոր Իվանյան, ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ

Հրաչյա Անդրեասյան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ

Յուրի Խաչատուրով, մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ, ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ (հետագայում` ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ), գեներալ-գնդապետ

Միքայել Հարությունյան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ ռազմական տեսուչ), գեներալ-գնդապետ

Էնրիկո Ապրիամով, գնդի հրամանատար, կորպուսի հրամանատար (հետագայում` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ), գեներալ-լեյտենանտ

Լևոն Ստեփանյան, ՀՀ զինվորական կոմիսար, ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր

Վլադիմիր Հայրապետյան, ՀՀ ԶՈՒ հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր

Միքայել Գրիգորյան, հրետանային բրիգադի հրամանատար, կորպուսի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ (հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ), գեներալ-լեյտենանտ

Վալերի Գրիգորյան, գնդի, բրիգադի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, Արմավիրի ուսումնական բրիգադի հրամանատար, ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտի պետի տեղակալ (հետագայում՝ 5-րդ և 4-րդ բանակային կորպուսների հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ), գեներալ-լեյտենանտ

Ոստանիկ Ադոյան, վարել է տարբեր զինվորական պաշտոններ (1999 թվականից` ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ), գեներալ-մայոր

Մուրազ Սարկիսյան, ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր

Մկրտիչ Աբրահամյան, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ

Տիգրան Գասպարյան, ՀՀ ՊՆ վառելիքաքսանյութերի վարչության պետ (հետագայում` ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ), գեներալ-մայոր

Արթուր Սիմոնյան, գեներալ-մայոր

Ղուկաս Ղուկասով, գնդապետ

Թեև ոչ հայազգի, նույն պայմանավորվածության համաձայն ռուսական բանակից հայկական բանակում աշխատանքի անցան նաև. Անատոլի Զինևիչը (ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ), Իգոր Գորդիենկոն (ՊՆ սպառազինության վարչության պետ, գնդապետ)։

Նախորդ հոդվածըԳԴՀ նախագահը հանդես է եկել տոնական ուղերձով
Հաջորդ հոդվածըԽորվաթիայում 23-ամյա ֆուտբոլիստ է մահացել