‘Զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը ընկել է գետը’

1135

Ավտոբուսը, որում գտնվում էր 45 մարդ, որոնցից 43-ը զբոսաշրջիկներ էին, ընկել է գետը: Դեպքը տեղի է ունեցել Տիբեթում, հայտնում է Չինաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Դեռեւս հաջողվել է փրկել 29 մարդու. փրկարարական աշխատանքները շարունակվում են: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի առջևի անիվը ընթանալիս պայթել է: Արդյունքում ավտոբուսը կորցրել է կառավարումը, կողաշրջվել եւ ընկել գետը: 

Նախորդ հոդվածը‘Մահվան ելքով պատահար Ծովակալ Իսակովի պողոտայում ‘
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին դեռևս չի ընտրել «Ռեալ»-ի հիմնական դարպասապահին’