‘Զբոսաշրջիկներով օդապարիկը վայր է ընկել Եգիպտոսում’

851

Արտասահմանցի զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկն այսօր ցած է ընկել Եգիպտոսում: Առնվազն 19 մարդ զոհվել է, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցչի հայտարարությանը: Եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ օդապարիկը բռնկվել է մոտավորապես 300 մ բարձրության վրա, այնուհետև ցած է ընկել: Օդապարիկի զամբյուղում եղել են «տարբեր ազգության զբոսաշրջիկներ»:

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ Եգիպտոսում. 2008 թ. ապրիլի յոթ զբոսաշրջիկներ էին տուժել օդապարիկի անկումից, իսկ 2009 թ. գարնանը 16 հոգի էր տուժել , երբ օդապարիկը թռել էր հին եգիպտական Լուքսոր տաճարի վրայով և կպել էր հեռախոսագծերին, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Լիտվացի պատգամավորները ԼՂՀ հետ բարեկամության խումբ են ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է հնարավորինս արագ նախագահի եւ խորհրդարանի նոր ընտրություններ կազմակերպել’