Զելենսկին ԱՄՆ-ին խնդրել է Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր

328

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով Ռուսաստանը ճանաչել ահաբեկչությունը հովանավորող երկիր։

«Համապատասխան բանաձևը ընդունել է ԱՄՆ սենատի հանձնաժողովը, իսկ իրավաբանական որոշումը կարող է ընդունել պետքարտուղարությունը։ Նման որոշումն ակնհայտորեն անհրաժեշտ է, և այն պետք է պաշտպանի ողջ դեմոկրատական աշխարհը։ Ես այդ մասին ասել եմ Գերմանիայում կայացած  «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցներին»,- ասել է Զելենսկին։

Հունիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղարությունում տեղեկացրել են, որ ամերիկյան վարչակազմի իրավաբաններն ուսումնասիրում են՝  Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո Ռուսաստանը համապատասխանո՞ւմ է ահաբեկրության հովանավոր երկրների ամերիկյան ցուցակում ընդգրկվելու  չափանիշներին, քանի որ տվյալ դեպքում   մնում է նման կատեգորիայի իրավական կիրառելիության հարցը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ ՌԴ-ն ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր, անվանել է «ապուշական» և նշել, որ դա անպատասխան չի մնա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան դիտարկում է Ուկրաինայի ռազմական աջակցության մեծացման հնարավորությունը
Հաջորդ հոդվածըԱՀԿ․ Կապիկի ծաղկի 3,4 հազար դեպք է հայտնաբերվել 50 երկրներում