‘Զելենսկին առաջին պարտությունն է կրել ռադայում’

948

Ուկրաինայի գերագույն ռադան հրաժարվել է օրակարգ մտցնել նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ խորհրդարանական ընտրություններում փոփոխություններ կատարելու առաջարկը:

Զելենսկին ուզում էր հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել կուսակցական ցուցակների, ինչպես նաև մասնակից կուսակցությունների համար անցումային շեմը հինգից իջենել 3 %-ի:

Պատգամավորները քննադատել են Զելենսկու նախաձեռնությունները, դրանք անվանել «կոռուպցիոն սխեմա», նախագահին մեղադրել են իշխանությունն ուզուրպացնելու փորձի մեջ: Արդյունքում՝ Զելենսկու առաջարկներն օրակարգում ընդգրկելուն կողմ է քվեարկել ընդամենը 92 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի պարագայում:

Նոր նախագահը, ըստ երևույթին, հաշտվել է պարտության հետ և իր կողմնակիցներին կոչ է արել մեծամասնական ընտրատարածքներում ընտրել այնպիսի քաղաքական գործիչների, որոնք «կարող են երկիրը փոխել ոչ թե սոսկ խոսքով, այլ գործով»:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Կոնտեն պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասի կնոջ մոտ հայտնաբերվել է չարորակ ուռուցք’