Զելենսկին Էրդողանին խնդրել է օգնել Պուտինի հետ լուծելու պահվող անձանց հարցը

607

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել 450 հոգու ցուցակ, որոնք պահվում են Դոնբասում և Ռուսաստանում, ինչպես նաև խնդրել է այդ հարցը քննարկել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում։

Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ավելի վաղ Զելենսկին 450 հոգու նույնանման ցուցակ է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիմին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշին և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին։

Դոնբասում հակամարտության կողմերի մոտ պահվող անձանց փոխանակման հարցը Մինսկի համաձայնագրերի հիմնական կետերից մեկն է։ Փաստաթղթի համաձայն՝ փոխանակումը պետք է կատարվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն այդ խնդիրը մինչ օրս  լուծված չէ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկը, խոստացել է արծաթե մեդալ տալ Բեզոսին
Հաջորդ հոդվածըՍարկոզիին դատապարտեցին մեկ տարվա բանտարկության. «Արմենպրես»