Զելենսկին խոստացել է պատժել ռուսաստանյան ԶԼՄ-ներին

277

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է պատժել ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին, որոնք պաշտպանում են ՌԴ ԶՈՒ գործողությունները ուկրաինական տարածքում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում։

Երեկոյան ուղերձում Զելենսկին պատմել է, որ դրանից քիչ առաջ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և կոչ է արել տրիբունալ ստեղծել Ուկրաինայում ռուսաստանցի զինվորականների գործողությունները քննելու համար։

«Առանձին ուզում եմ խոսել ռուսաստանցի այն քարոզիչների պատասխանատվության մասին, ովքեր ստում են այս ահաբեկության մասին, ովքեր փորձում են արդարացնել ռուսաստանյան բանակի գործողությունները։ Ձեզնից յուրաքանչյուրը նույնպես կպատժվի»,- ասել է Զելենսկին։

Երեքշաբթի Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ արել Ռուսաստանը ճանաչել «ահաբեկչական պետություն», հեռացնել նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և տրիբունալ ստեղծել՝ նրա գործողությունները քննելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի երկրները պաշտոնապես Ֆինլանդիային և Շվեդիային դաշինք կհրավիրեն հունիսի 29-ին
Հաջորդ հոդվածը«Միլանը» կես տարվա պայմանագիր է կնքել Իբրահիմովիչի հետ