Զելենսկին կժամանի Հիրոսիմա՝ Յոթի գագաթնաժողովին

212

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի Յոթի խմբի (G7) գագաթնաժողովին, որն այս տարի տեղի է ունենում ճապոնական Հիրոսիմայում։

Այդ մասին հինգշաբթի, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է Bloomberg-ը։

Ճապոնացի պաշտոնատար անձինք ավելի վաղ ասում էին, որ Զելենսկին հեռավար կմասնակցի հանդիպմանը․ Ճապոնիայի ԱԳՆ-ն չէր հաստատել անձամբ Զելենսկու ներկայությունը։

Ավելի ուշ Ճապոնիայի և ԱՄՆ-ի իշխանությունները հաղորդել են, որ Ուկրաինայի նախագահն իսկապես կժամանի Հիրոսիմա։ Այդ մասին ուրբաթ գրել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով «բազմաթիվ աղբյուրների» ԱՄՆ-ի և Ճապոնիայի կառավարություններում։

Ճապոնիան 2023 թ․ նախագահում է Յոթի խմբում և մայիսի 19-21-ը գագաթնաժողով է անցկացնում Հիրոսիմայում։ Ուկրաինայում պատերազմի թեման գագաթնաժողովի ամենակարևոր թեմաներից է լինելու։

Հիրոսիմայի ընտրությունը G7-ի առաջնորդների հանդիպման համար խորհրդանշական է և ընդգծում է այդ գագաթնաժողովի խաղաղասիրական բովանդակությունը։ Բացի այդ՝ Հիրոսիման Ճապոնիայի գործող վարչապետ, գագաթնաժողովի հյուրերին ընդունող Ֆումիո Կիսիդայի հայրենի քաղաքն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատումների հորձանուտում (XI­–XIV դդ.)
Հաջորդ հոդվածըՄեծ Բրիտանիան արգելք է դնում ռուսաստանյան ադամանդների ներկրման վրա