Զելենսկին կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը

331

Արևմուտքի երկրները պետք է բոլոր ռուսաստանցիների մուտքն արգելեն իրենց տարածք, կարծում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նման կարծիք է հայտնել երկուշաբթի օրը The Washington Post թերթին տված հարցազրույցում։

Ըստ Զելենսկու՝ «ամենակարևոր պատժամիջոցը սահմանները փակելն է, որովհետև ռուսաստանցիները խլում են մեկ ուրիշին պատկանող հողերը»։ Դրա համար էլ «նրանք պետք է ապրեն իրենց աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը», – պնդում է նա։

 Զելենսկու կարծիքով՝ այդ արգելքը պետք է վերաբերի նույնիսկ ՌԴ այն քաղաքացիներին, որոնք երկիրը լքել են ի նշան բողոքի իշխանությունների գործողությունների դեմ։ «Ինչպիսին էլ որ ռուսաստանցիները լինեն՝ տուն ուղարկեք նրանց»,- ասել է Զելենսկին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆերկայացուցչությունը պատասխանել է Լավրովին վիզա տալու վերաբերյալ հարցին
Հաջորդ հոդվածըԿադիրովը տեղեկացրել է Knauf գործարանը գրավելու մասին