Զելենսկին հակադարձել է Բայդենին

439

Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, թե ուկրաինական տարածք «աննշան ներխուժման» դեպքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ավելի մեղմ միջոցառումներ կկիրառվեն։

«Ուզում ենք հիշեցնել մեծ տերություններին, որ աննշան ներխուժումներ չեն լինում, և փոքր ժողովուրդներ էլ չեն լինում։ Ինչպես չեն լինում նաև աննշան զոհեր և փոքր վիշտ՝ հարազատներին կորցնելիս։ Դա ասում եմ որպես մեծ տերության նախագահ»,- Twitter-ում գրել է Զելենսկին։

Ավելի ուշ Բայդենը ստիպված էր հրապարակավ Կիևին հավաստիացնել, որ Ռուսաստանի կողմից ցանկացած ներխուժում կոշտ պատժամիջոցների կարժանանա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼավրովը և Բլինքենը այսօր հանդիպում են Ժնևում
Հաջորդ հոդվածըԲրիտանիա․ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանը «սարսափելի ճահճում» կհայտնվի