Զելենսկին հիմա պատրաստ չէ բանակցությունների

245

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հիմա պատրաստ չէ բանակցություններ վարելու Ռուսաստանի հետ։

«Այսօրվա դրությամբ՝ ոչ․․․ Ես չեմ խոսի նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- ասել է Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով հնարավոր բանակցությունները։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլ քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և ուզում է Ուկրաինայում իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով, իր պայմաններով, Մոսկվայի և Կիևի խոսակցության առարկան կլինի այն, թե ինչպես  են կատարվելու Ռուսաստանի պայմանները։ Ընդ որում՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվայի պայմանները մնում են նույնը։

Հատուկ գործողության վերջնական նպատակը, ՌԴ նախագահի խոսքով՝ «Դոնբասի ազատագրումն է և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կերաշխավորեն հենց Ռուսաստանի անվտանգությունը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլկարասը հաղթեց Ռուուդին եւ նվաճեց US Open-ի տիտղոսը
Հաջորդ հոդվածըUS Open. Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց տիտղոսը