Զելենսկին հաստատել է, որ հացահատիկային գործարքը կերկարաձգվի 120 օրով

316

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է հացահատիկային գործարքի երկարաձգման մասին տեղեկությունը։

Հինգշաբթի ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը կերարաձգվի 120 օրով։

«Հացահատիկային պայմանագիրը երկարացվելու է 120 օրով։ Ուկրաինան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին, առանցքային որոշում է կայացրել պարենային ճգնաժամի դեմ գլոբալ պայքարի վերաբերյալ։ Սպասում ենք գործընկերների՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի պաշտոնական հրապարակմանը»,- Twitter-ում գրել է Զելենսկին։

Հացահատիկային գործարքը, որը հուլիսի 22-ին կնքել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նախատեսում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի տեղափոխումը Սև ծովի երեք նավահանգիստներով, այդ թվում՝ Օդեսայից։ Նավերի երթևեկի կարգավորմամբ զբաղվում է Համատեղ համակարգող կենտրոնը Ստամբուլում։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի 19-ին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան մեկնաբանել է MI5-ի ղեկավարի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըՀակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել