‘Զելենսկին հավաստիացրել է, որ Մերկելն իր կողքին ապահով էր’

1198

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողության վատացումը, երբ նա սկսել է դողալ ամբողջ մարմնով:

Զելենսկին ասել է, որ իր կողքին «նա ապահով էր»:

«Ինչ վերաբերում է տիկին Մերկելին… Ես նրա կողքին էի, և նրան ոչինչ չէր սպառնում»,- Զելենսկու խոսքն է մեջբերում գերմանական Bild թերթը:

Թերթի տվյալներով՝ նման բան Մերկելի հետ ավելի վաղ էլ էր պատահել, օրինակ՝ մայիսին Աֆրիկա կատարած այցի ժամանակ, երբ նա իրեն վատ էր զգացել շոգի և ջրազրկման պատճառով:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Եվս չորս տարի». Թրամփը մտնում է նախընտրական մրցապայքարի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Մադուրոն իր դեմ մահափորձը գնահատել է 20 մլն դոլար’