Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Սի Ձինպինին ընդունելու Ուկրաինայում

259

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին ընդունելու իր երկրում։

«Մենք պատրաստ ենք նրան տեսնել այստեղ,- ասել է Ուկրաինայի նախագահը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում։- Ես ուզում եմ խոսել նրա հետ։ Բայց այս ամբողջ տարվա ընթացքում, տարուց ավելի, շփում չեմ ունեցել Սի Ձինպինի հետ»։

Գործակալության տեղեկություններով՝ Զելենսկին արդեն հրավեր է ուղարկել Սի Ձինպինին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը տեղեկացրել է, որ երկու երկրների ղեկավարների խոսակցությունը  ծրագրվում է, սակայն դրա կազմակերպման հետ կապված՝ որոշ բարդություններ կան։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ դրանք առկա են Չինաստանի դիրքորոշման պատճառով։ Դրանից քիչ անց ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ չինական իշխանություններն առայժմ չեն կարող  որևէ տեղեկություն տրամադրել Սի Ձինպինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հեռախոսազրույցի մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ ՌԴ հայտարարությունները՝ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին, մտահոգիչ են
Հաջորդ հոդվածըԵԱ․ Դանիելյանն ու Սարգսյանը վերջին տուրից առաջ 1-ական միավոր են հետ առաջատարներից