Զելենսկին ռադային առաջարկել է ռազմական դրությունը երկարացնել 90 օրով

293

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է երկրում ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարացնել 90 օրով։

Օրինագծերը ռադա էին ներկայացվել նախորդ օրը, սակայն չէր նշվել, թե քանի օրով է երկարացվում ռազմական դրությունը։

Ոկրաինայում ռազմական դրություն է մտցվել փետրվարի 24-ին։ Հաջորդ օրը պետական սահմանային ծառայությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի արական սեռի 18-60 տարեկան քաղաքացիներին արգելվում է երկիրը լքել մինչև ռազմական դրության ավարտը։

Օգոստոսին Գերագույն ռադան հերթական անգամ երկարացրել է ռազմական դրության և մոբիլիզացիայի գործողությունը 90 օրով՝ մինչև նոյեմբերի 21-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսպանիայի նախկին թագավորը անձեռնմխելիություն է ուզում ձեռք բերել Լոնդոնում
Հաջորդ հոդվածըՋեյք Սալիվանը հաստատել է Ռուսաստանի հետ անդրկուլիսյան շփումների առկայությունը