‘Զելենսկին Ռադայի պատգամավորներին կոչ է արել չզբաղվել ինքնագովազդով’

1448

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադային կոչ է արել «բարենորգիչ օրենքներ» ընդունել և խորհրդարանական ամբիոնը չվերածել ինքնագովազդի վայրի: Այդ մասին նա երկուշաբթի գրել է facebook-յան իր էջում:

Ընդ որում՝ նա կարծում է, որ պատգամավորների գործունեությունը « գրեթե վերջնականապես ոչնչացրել է Գերագույն ռադայի օրինակարգությունը», սակայն «շանս կա գոնե մի քիչ վերականգնելու հանրության վստահությունը ներկայացուչական դեմոկրատիայի հանդեպ»:

Զելենսկին նաև խորհրդարանականներին նախազգուշացրել է նենգադուլ չանել օրենսդրական գործունեության ընթացքում: «Պետք չէ օրենքները փչացնել ձեր ավանդական կոռուպցիոն հնարքներով»,- հավելել է նա:

Զելենսկին Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ է նշանակել հուլիսի 21-ին: Հերթական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 27-ին:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վ. Գրիգորյան. ՍԴ-ն չի տվել դեռ հիմնական հարցի պատասխանը’
Հաջորդ հոդվածը‘«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործի նախաքննությամբ բազմաթիվ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել. ՀՀ դատախազություն’