Զելենսկի․ Արևմտյան դիվանագետներին Կիևից դուրս բերելը չի նշանակում, թե հակամարտությունն անխուսափելի է

298

Կիևը երախտագիտությամբ է ընդունում եվրոպացի և ամերիկացի գործընկերների օգնությունը, սակայն կարծում է, որ նրանց որոշ քայլեր չափազանցված են։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի որոշումները՝ Ուկրաինայում իրենց դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների մի մասին երկրից դուրս բերելու որոշումը։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի պնդմամբ՝ Ռուսաստանի հետ պատերազմը վաղուց է ընթանում, և խուճապի մատնվելու առիթ չկա։

Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևից դիվանագետների մի մասի հեռանալը բարդ դիվանագիտական խաղ է, ինչն ամենևին չի նշանակում, թե հակամարտությունն անխուսափելի է։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ տեղի ունենա Նորմանդական ձևաչափի չորս առաջնորդների հանդիպումը՝ Դոնբասում խաղաղություն հաստատելու համար։
«Վաղը տեղի է ունենալու Նորմանդական ձևաչափի խորհրդականների հանդիպումը։ Իհարկե, վարդագույն ակնոց չկա, մանկական պատրանքներ չկան, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, բայց կա հույս, հանդարտություն, դիմացկունություն և աշխատանք՝ 24/7 ռեժիմով։ Իսկ դա նշանակում է՝ արդյունք կլինի։ Եվ դա նշանակում է՝ խաղաղություն էլ կլինի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Չելսիի» ավագը կտեղափոխվի «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածըՕլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել