Զելենսկի․ Ժամանակ է հարկավոր՝ հակահարձակման պատրաստվելու համար

303

Ուկրաինական զորքերին ևս մի քիչ ժամանակ է հարկավոր՝ վաղուց հայտարարված հակահարձակումն սկսելու համար։

Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հինգշաբթի եվրոպական ԶԼՄ-ներում հրապարակված հարցազրույցում։

«Մենք կարող ենք (մեր ունեցածով) սկսել հակահարձակումը և հաջողության հասնել։ Բայց այդպես մենք շատ մարդ կկորցնենք։ Ես դա անընդունելի եմ համարում,- ասել է Զելենսկին։- Հետևաբար՝ անհրաժեշտ է սպասել։ Մեզ էլի մի քիչ ժամանակ է հարկավոր»։

Ըստ նախագահի՝ հարձակման համար կազմավորված բրիգադներն արդեն լրիվ պատրաստ են մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն Ուկրաինայի զինված ուժերը «որոշ բաների» պակաս ունեն դեռ, այդ թվում՝ արևմտյան զրահատեխնիկայի, որը, ինչպես նշել է Զելենսկին, «ստացվում է խմբաքանակներով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Ուկրաինան կարող է դառնալ երկրորդ Աֆղանստան
Հաջորդ հոդվածըՀրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ