Զելենսկի․ Մեր բանակի գործողությունները ՌԴ–ի տարածքի հետ կապ չունեն

329

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ իր երկրի վարած ռազմական գործողությունները չեն տարածվում Ռուսաստանի տարածքի վրա։ Դեպքերի զարգացման իր տարբերակը նա ներկայացրել է երեքշաբթի Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ուկրաինայի ԶՈՒ-ն ռազմական գործողություններ չի անցկացնում ՌԴ տարածքում, զինված ուժերը պաշտպանում են մեր հողը և չեն ձգտում գրավել ռուսաստանյան տարածքներ»,- ասել է Զելենսկին։

Սակայն Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի տարածքները բազմիցս ականանետային և հրետանային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի կողմից, իսկ ռուսաստանյան ՀՕՊ-ը մի քանի անօդաչու է որսացել, այդ թվում՝ Վորոնեժի մարզում։ Բացի այդ, ՌԴ-ի օդային տարածք են ներխուժել ուկրաինական ռազմական ուղղաթիռներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյանը՝ «Ռոմայի» լավագույն խաղացողի հավակնորդ
Հաջորդ հոդվածըԲլինքենը հեռախոսազրույց է ունեցել Գուայդոյի հետ