Զելենսկի․ Ուկրաինան արևմտյան զենք չի կիրառի Ռուսաստանի տարածքում

285

Ուկրաինան մտադիր չէ արևմտյան հեռահար զենք կիրառել ռուսաստանյան տարածքի վրա հարձակվելու համար, եթե դրանք ստանա Արևմուտքից։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում։

«Մեզ ռուսաստանյան հողը չի հետաքրքրում,- ասել է նա։- Մենք զենք չունենք, որ պատասխանենք Դնեպրի մյուս ափից արձակվող գնդակոծություններին։ Դրա համար ես պնդում են, որ մեզ անհրաժեշտ են հեռահար զենքեր։ Եթե մենք կարողանանք ռուսաստանցիներին ավելի հեռու դուրս մղել այդ զենքերի օգնությամբ, նրանք այլևս չեն կարողանա սպառնալ մեզ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը՝ շեշտելով, որ ուկրաինական է համարում ամբողջ տարածքը 1991 թ․ սահմաններով։

Միևնույն ժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ ոչ մի պարագայում պատրաստ չէ բանակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք նրան չենք վստահում»,- հավելել է Զելենսկին։ Նա նշել է, որ «դիվանագիտական որոշումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը լքի Ուկրաինայի տարածքը»։

Զելենսկին խոսել է ուկրաիներեն, հեռուստաալիքը նրա խոսքը թարգմանել է անգլերեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանի մտասևեռումը՝ կապիտուլյացիա հանուն փրկության. ՉԻ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը Ուկրաինային տեղեկություններ կտրամադրի գարնանային հարձակման համար