Զելենսկի․ Ուկրաինան իր տարածքները չի զիջի Ռուսաստանին

417

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում պատասխանել է ուկրաինական տարածքների մի մասը Ռուսաստանին զիջելու առաջարկին։ Ուկրաինայի նախագահը հիշատակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի առաջարկը, որ հնչել է Դավոսի տնտեսական համաժողովում։

«Ինչ էլ անի ռուսաստանյան պետությունը, մեկը կհայտնվի, որ կասի՝ եկեք նրա շահերն էլ հաշվի առնենք։ Այս տարի դա կրկին հնչեց Դավոսում։ Չնայած հազարավոր ռուսաստանյան հրթիռների, որ հարվածում են Ուկրաինային։ Չնայած տասնյակ հազարավոր ուկրաինացի զոհերի։ Չնայած Բուչայի ու Մարիուպոլի, ավերված քաղաքների։ Չնայած ռուսաստանյան պետության կողմից ստեղծված «զտման ճամբարների», որտեղ սպանում են, խոշտանգում, բռնաբարում ու ստորացնում՝ կոնվեյերի պես։

Ռուսաստանն այդ ամենն անում է Եվրոպայում։ Բայց, միևնույն է, Դավոսում հեռավոր անցյալից դուրս է գալիս, օրինակ, պարոն Քիսինջերը և ասում, թե հարկավոր է Ուկրաինայի մի կտորը տալ Ռուսաստանին։ Որ, իբր, Ռուսաստանը չօտարանա Եվրոպայից»,- հայտարարել է Զելենսկին։

Քիսինջերի առաջարկին զայրալի արձագանք է տվել նաև Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ․ «Անձնագրեր տալով՝ Ռուսաստանն ուզում է իր կամքը պարտադրել Ուկրաինայի ժողովրդին»
Հաջորդ հոդվածըՄիջազգային խումբ՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննության համար