‘Զելենսկի. Օլիգարխները ազդեցություն չունեն իմ թիմի անդամների վրա’

1179

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստիացրել է, որ իր թիմում չկա մեկը, որը կապ ունենա նախկին քաղաքական վերնախավի հետ, իսկ օլիգարխներն էլ ազդեցություն չունեն իր թիմի վրա:

Այդ մասին Զելենսկին հայտարարել է երեքշաբթի հրապարակված Bild թերթի հարցազրույցում:

«Իմ նախագահական թիմը կազմված է արհեստավարժներից՝ առանց կոռուպցիոն անցյալի կամ կապերի նախկին վերնախավի հետ,- հայտարարել է Զելենսկին:- Նրանք չեն ենթարկվում օլիգարխների ազդեցությանը և չեն հանդիսանում նախկին վերնախավի մի մասը»:

«Եթե իմ թիմից որևէ մեկի նկատմամբ կասկած լինի անպատշաճ գործարքի մեջ լինելու կամ ինձ հեղինակազրկելու վերաբերյալ, ապա մեր ճանապարներն անմիջապես կբաժանվեն»,- հավաստիացրել է Զելենսկին:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ևս հազար զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է մահացել. Տրանսպորտային պատահարից’