‘Զելենսկու վարչակազմը չի նախատեսում պետպաշտոն տալ Սաակաշվիլիին’

906

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը տվյալ պահին չի նախատեսում Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին որևէ պաշտոնի նշանակել:

Այդ մասին այսօր հայտարարել է նախագահ Զելենսկու մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը վրացական Imedi հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Այն հարցին, թե արդյո՞ք Կիևը մտադիր է Սաակաշվիլիին հանձնել Թբիլիսիին, որտեղ նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, Մենդելն ասել է, որ Զելենսկու նպատակն էր նախկին նախագահին վերադարձնել քաղաքացիությունը և վերականգնել արդարությունը, իսկ մնացածն արդեն իրավապահ մարմինների որոշելիքն է:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը՝ Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման մասին. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ-ն ստացել է Ամուլսարի հարցով փորձագիտական նախնական եզրակացությունը ‘