‘Զեկույցների շնորհանդես’

874

2013 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Թմրամիջոցներ գործածող անձանց արդար դատաքննության իրավունքի պաշտպանվածության վիճակը» (Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում իրականացված քրեական գործերի ուսումնասիրության հիման վրա) և «Հոգեկան և նարկոլոգիական բժշկական օգնության և խնամքի ծառայությունների ֆինանսավորման գնահատում» զեկույցների շնորհանդեսը:

Զեկույցները պատրաստվել են  2010-2011 թթ. և 2012 թ.  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված թմրամիջոցներ գործածող անձանց արդար դատաքննության իրավունքի մշտադիտարկման, ինչպես նաև նարկոկլինիկաների և հոգեբուժական հաստատությունների ֆինանսական միջոցների գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա:

Մշտադիտարկումը և զեկույցների հրատարակումն իրականացվել է «Բաց Հասարակության Հիմնադրամներ»-ի ֆինանսական օժանդակությամբ, «Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի թմրամիջոցներ գործածող անձանց, ովքեր մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ» և «Կազմակերպության կարողությունների զարգացմանն աջակցություն» ծրագրերի շրջանակներում: Միջոցառման օրակարգը:

  

Նախորդ հոդվածը’17-ամյա երիտասարդը ընկել է «Գոշագյոլ» գետը ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի հաքերները հայկական մի շարք լրատվամիջոցների կայքեր են կոտրել’