‘Զեկույց. Հայաստանը տարածաշրջանի ամենաանմրցունակ երկիրն է՝ չհաշված Իրանը’

983

Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 2013-2014թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցը (The Global Competitiveness Report)։

Փաստաթղթում ներառված է 148 երկիր, որոնց շարքում Հայաստանը գրավել է 79-րդ հորիզոնականը: Հարեւան Ադրբեջանը 39-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 44-րդում, Ռուսաստանը, որի ղեկավարած ՄԱքսային միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել Սերժ սարգսյանը, մրցունակության սանդղակում զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը։ Մյուս հարևան պետությունը՝ Վրաստանը, 72-րդն է զեկույցում։Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է պակաս մրցունակ Հայաստանից երեկ կետով։

Իսկ առաջատար երկրների տասնյակում են Շվեյցարիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները ոստիկանության մոտից «գողացել են» Արգիշտի Կիվիրյանին. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 4)’