‘Զեկույց. 2013 թ. կոռուպցիայի մակարդակն աշխարհում աճել է’

314

«Transparency Internacional հակակոռուպցիոն կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է իր ամենամյա «Համաշխարհային կոռուպցիայի բարոմետր» հետազոտությունը, որի համաձայն՝ 2013 թ. կոռուպցիայի մակարդակն աճել է ամբողջ աշխարհում, սակայն միաժամանակ՝ աճել է նաև կաշառակերության դեմ պայքարելու՝ քաղաքացիների վճռականությունը:

Հետազոտության տվյալները հիմնված են 107 երկրներում 114 հազար մարդու հարցումների արդյունքների վրա: Թեպետ հարցվածների 27%-ը վերջին 12 ամիսներին կաշառք է տվել, այնուամենայնիվ՝ տասը հարցվածներից ինը պատրաստակամություն է հայտնել պայքարելու կոռուպցիայի դեմ, հաղորդում է ria.ru-ն: 

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, հայաստանյան հարցման արդյունքներով, հարցվածների 10-ից ընդամենը 4-ն է ցանկություն հայտնել պայքարել կոռուցպիայի դեմ: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսական 4 երիտասարդների գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Գեզի պուրակը կրկին փակ է. բախումները շարունակվում են’