Զեմմուրը բնական է համարում ՌԴ-ի ցանկությունը

395

Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը իր սահմանների մոտ չտեսնելու՝ Ռուսաստանի ցանկությունը միանգամայն բնական է։

Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ռեկոնկիստա» շարժման առաջնորդ Էրիկ Զեմմուրը  BFM հեռուստատեսության եթերում։

Պատասխանելով ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրել է երկու երկրների հարաբերությունների պատմությունը։

«Ուկրաինան ռուսական է եղել դարեր շարունակ, և միանգամայն հասկանալի է, որ ռուսաստանցիները չեն ուզում ամերիկացիներին և ՆԱՏՕ-ն տեսնել իրենց սահմանների մոտ։ Այդ զգացումը լրիվ հասկանալի է»,- ասել է Զեմմուրը։

Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել, որ Վաշինգտոնը 1980-1990-ականներին Մոսկվային տված իր խոստումը դրժել է։ «Ուզում եմ հիշեցնել․ երբ Բեռլինի պատը քանդվեց, և Խորհրդային Միությունը փլուզվեց, ամերիկյան նախագահ Ջորջ Բուշ-ավագը խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովին խոստացավ, որ ԱՄՆ-ը իր զորքերը չի մտցնի Ռուսաստանի մերձակա տարածք։ Ամերիկացիներն իրենց խոստումը չկատարեցին, ուստի միանգամայն տրամաբանական է, որ Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է, որ ՆԱՏՕ-ն անվերջ չծավալվի»,- ասել է Զեմմուրը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕմիկրոնը հասել է Ռուսաստան
Հաջորդ հոդվածըԹալիբները պահանջում են ՄԱԿ–ի որոշումը վերանայել