‘«Զենիթին» պարտություն է գրանցվել’

807

Այսօր Ռուսաստանի ֆուտբոլային միության հսկիչ-կարգապահական կոմիտեի նիստում քննարկվել է առաջնության 16-րդ տուրի «Դինամո» — «Զենիթ» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ «Զենիթի» երկրպագուներից նետած ճայթռուկի պատճառով վնասվածք էր ստացել «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը եւ հանդիպումը դադարեցվել էր:

Հսկիչ-կարգապահական կոմիտեն ի վերջո որոշում է ընդունել «Զենիթին» տեխնիկական պարտություն գրանցել:

«Զենիթի» գլխավոր տնօրենը Մաքսիմ Միտրոֆանովը ակնթարթորեն արձագանքել է այս որոշմանը եւ հայտարարել, որ ակումբը բողոքարկելու է այն:

«Շատ վիճելի որոշում է: Այն հաշվի չի առնում մի շարք հանգամանքներ: Մենք այդ որոշումը բողոքարկելու ենք: Սկզբից սպասենք որոշմանը հիմքերին»,- Միտրոֆանովի խոսքն է մեջբերում «Советский спорт»-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը մտադիր է հանել արագաչափերը նախազգուշացնող ցուցանակները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը պետք է տնտեսապես «հետաքրքիր» դառնա Ռուսաստանի համար. Բիձինա Իվանիշվիլի’