‘«Զենիթ» — «Անդերլեհտ» խաղում Վասիլեւսկին չի սեղմելու Վիտցելի ձեռքը’

875

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի «Զենիթ» — «Անդերլեհտ» խաղից առաջ հյուրերի կիսապաշտպան Մարչին Վասիլեւսկին մտադիր չէ սեղմել «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտցելի ձեռքը, հաղորդում է բելգիական ակումբի երկրպագուների կայքը:

«Անդերլեհտի» գլխավոր տնօրեն Հերման վան Հոլսբեկն ու գլխավոր մարզիչ Իոն վան դեն Բրոմը փորձել են խաղացողին համոզել ետ մնալ այդ մտադրությունից, սակայն Վասիլեւսկին անդրդվելի է մնացել: Ակումբը խաղացողի որոշմանը ըմբռնումով է մոտեցել եւ նրա նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառի:

Իսկ պատճառն այն է, որ 2009 թվականին Բելգիայի առաջնության «Անդերլեհտ» — «Ստանդարտ» հանդիպման ժամանակ Վիտցելը, որն այն ժամանակ հանդես էր գալիս հյուրերի կազմում, շատ կոպիտ խաղաց Վասիլեւսկու դեմ, որի արդյունքում լեհ ֆուտբոլիստը ծանր վնասվածք ստացավ (ոտքի կոտրվածք) եւ մոտ մեկ տարի մնաց առանց ֆուտբոլի:

Նշենք, որ «Զենիթ» — Անդերլեհտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ընդունել է Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը դժգոհել է «Մայքրոսոֆթ»-ից ‘