‘Զենքի լոբբիստները Օբամայի երեխաների մասին հոլովակ են թողարկել’

771

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ զենքի օգտագործման սահմանափակման վերաբերյալ ելույթի նախօրյակին Ազգային հրաձգային ընկերակցությունը տեսահոլովակ է թողարկել Օբամայի դուստրերի անվտանգությունը ապահովող պահակախմբի մասին, որում Օբաման մեղադրվում է «երեսպաշտության» մեջ, հայտնում է BBC-ն:

Կարճատեւ ֆիլմի ընթացքում կադրի հետեւում հնչող ձայնը հարցնում է՝ «մի՞թե նախագահի երեխաները ձեր երեխաներից կարեւոր են»: Այնուհետեւ՝ հոլովակի հեղինակները մեղադրում են Օբամային կեղծավորության մեջ այն հիմնավորմամբ, որ նրա երեխաները գտնվում են բանակի հատուկ ստորաբաժանման պահպանության ներքո այն ժամանակ, երբ ինքը՝ նախագահը մերժում է ընկերակցության առաջարկը՝ յուրաքանչյուր դպրոցում զինված պահապանների ջոկատ տեղադրելու մասին: Սպիտակ տունն արդեն տեսահոլովակը «զազրելի ու վախկոտ» է անվանել:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հատուկ ծառայությունները 57 կգ աֆղանական հերոին են առգրավել’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայում օպերա կբեմադրեն նախագահի եւ Նոբելյան մրցանակակրի վեճի մոտիվներով’