‘Զիդանը՝ իր և Ռոդրիգեսի կոնֆլիկտի մասին ‘

1231

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերքել է այն լուրերն ըստ որոնց՝ կոնֆլիկտ է ունեցել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ: «Խամեսը հիանալի շաբաթ է անցկացրել. գոհ եմ իրենից: Նա մեծ ծավալի աշխատանք է կատարում: Դուք կտեսնեք իրեն խաղադաշտում հաջորդ հանդիպմանը: Ես չեմ կենտրոնացել իր վրա մյուս ֆուտբոլիստներից առավել կամ պակաս: Ինձ դուր չի եկել այն փաստը, որ մարդիկ ասում  են, թե իբր կոնֆլիկտ է եղել իմ և իր միջև: Պետք է թողնել այդ խոսակցությունները»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերել «Marca»-ն: 

Նախորդ հոդվածը‘Նոր պատժամիջոց «Ռեալի» համար’
Հաջորդ հոդվածը‘Որ ճանապարհներն են փակ’