‘Զիդանը` Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին’

991

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Հունիս ամսվանից նրա դիրքը թիմում որոշված չէ: Իրավիճակը դեռ նույնն է: Նա պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ, այդ պատճառով դեռ թիմում է: Ես իմ խաղացողներին հարգում եմ: Եթե նա որոշեց մնալ, ապա խնդիր չկա: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում AS-ը:

Բեյլի պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է 2022 թվականին:

Նախորդ հոդվածը‘Calciomercato. Պոգբան այս ամռանը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից’
Հաջորդ հոդվածը‘El Mundo Deportivo. Նեյմարի գործակալը բանակցում է 5 ակումբի հետ’