‘Զիդանը խորհուրդ է տվել «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակել Մարչելո Լիպիին’

762

«Ռեալի» նախկին մարզական տնօրեն Զինեդին Զիդանը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել Ժոզե Մոուրինյոյի փոխարեն թիմ հրավիրել չինական «Գուանչժոու» ակումբի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպիին, հաղորդում է El Pais-ը:

Աղբյուրի համաձայն, դժգոհ լինելով «Ռեալի» անբավարար արդյունքներից, Պերեսը մոտ մեկ ամիս առաջ իր շրջապատի հետ խորհրդակցություններ է սկսել իրավիճակից դուրս գալու ելքերի շուրջ: Զիդանը խորհուրդ է տվել մինչեւ 2013 թվականի ամառը «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակել իտալացի մասնագետ Մարչելո Լիպիին:

Նշվում է, որ իրադարձությունների նման զարգացումը քիչ է հավանական, քանի որ ֆինանսական զգալի ծախսեր է ենթադրում: Նախ, պետք է փոխհատուցել «Գուանչժոուի» հետ Լիպիի պայմանագրի խզման համար, փոխհատուցել Մոուրինյոյին՝ վերջինիս հետ պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար, որը կկազմի մոտ 20 միլիոն եվրո (նույնքան գումար «Ռեալը» Մոուրինյոյի տեղափոխության համար վճարել էր «Ինտերին»)

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Նախընտրական քարոզչության գումարը հավաքելու ենք ինչպես պատահի’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ կաշառք ստանալու փաստով’