‘Զիդանը Մոուրինյոյի պատճառով կարող է լքել «Ռեալը»’

903

Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրեն Զինեդին Զիդանը լուրջ տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Իսպանական Marca-ի տեղեկություններով, Զիդանը պատրաստվում է հեռանալ առաջին թիմից եւ կենտրոնանալ երիտասարդների հետ աշխատանքի վրա, կամ էլ Ֆրանսիայում մարզչական գործունեություն սկսել:
Իր հերթին Մոուրինյոն Զիդանին մեղադրում է «Ռեալի» գործերով քիչ զբաղվելու մեջ:
«Զիդանն ասում է, որ իրեն ոչ մի առաջադրանք չեն տալիս, բայց նրանից ոչ ոք նաեւ նախաձեռնություն չի տեսել»,- ըստ իսպանական մամուլի, ասել է Մոուրինյոն:
Նշվում է, որ որ Մոուրինյոն փնտրում է մեկին, որը ակումբում կզբաղվեր նրանով, ինչով «Ինտերում» զբաղվում է Լուիշ Ֆիգուն. թիմի հետ կճանապարհորդեր, անհրաժեշտ պահին կաջակցեր թիմի խաղացողներին:
Զիդանը կարող է շուտով լքել «Ռեալը»: Ֆրանսիացին նույնիսկ տեղ չի գտել ակումբի՝ 2012/2103 մրցաշրջանի պաշտոնական լուսանկարներում, տեղեկացնում է Football.ua-ն:  
 

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանը ձերբակալված է ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանին ‘