‘Զիդանը ցանկանում է, որ Հակիմին ժամանակից շուտ վերադառնա «Ռեալ»’

870

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է ժամկետից շուտ վերադարձնել Աշրաֆ Հակիմիին, ով ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը տպավորված է մարոկկացի ֆուտբոլիստի խաղով և կարծում է, որ նա հիանալի փոխարինող կլինի Մարսելոյի համար:

Հիշեցնենք, որ 20-ամյա պաշտպանի վարձակալական պայմանագիրը նախատեսված է 2 տարով: 

Հավելենք, որ «մեղուներ»-ը չեն ցանկանում, որ խաղացողը հեռանա թիմից: 

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա’