‘Զիդան. «Առանց Բենիտեսի խոսքերի էլ շատ աշխատանք ունեմ»’

1136

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Մալագայի» հետ արտագնա հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ քննարկված թեմաները ներկայացված են ստորև:

Գոլերի կարևորության մասին. «Գոլերը կարևոր են: Իսկոն դեռ աչքի չի ընկել, բայց ինձ համար առաջնայինն աշխատանքն է: Ֆուտբոլիստների համար կարևոր է գոլեր խփելը, իսկ ինձ համար առաջին տեղում թիմն է»:

Ռամոսն ու Կարվախալը դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնեն դերբին«Կտեսնենք՝ ինչ կլինի: Եթե նրանք պետք է մասնակցեն այդ խաղին, ուրեմն կմասնակցեն: Այո. եթե նրանցից որևէ մեկը դեղին քարտ ստանա, բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ խաղը, բայց ես չեմ մտածում այդ մասին, կենտրոնացել եմ «Մալագայի» հետ հանդիպման վրա: Կարծում եմ՝ թիմը կարող է հաղթանակ տոնել՝ անկախ նրանից, թե ովքեր կխաղան»:

Խեսեի մասին«Յուրաքանչյուրն արժանի է խաղալու: Ես 23 ֆուտբոլիստ ունեմ, ինչպես նաև երեք ֆուտբոլիստ «Կաստիլյայից»: Նրանցից յուրաքանչյուրն արժանի է խաղադաշտ դուրս գալ, և դա ինձ համար ամենաբարդ խնդիրն է: Միշտ էլ այսպես է լինելու: Իմ պատասխանատվությունը կայանում է որոշումներ ընդունելու մեջ»:

Գլխավոր մարզչի աշխատանքի մասին. «Երջանիկ եմ այստեղ լինելու համար: Գիտեի, որ բարդ է լինելու, և ես նոր դժվարությունների եմ բախվելու, սակայն կարևորը հաղթանակներ տոնելն է, ինչն էլ մենք անում ենք: Պետք է շարունակենք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել, աշխատել: Միակ բանը, որ ցանկանում ենք, լավ աշխատելն է, քանի որ գիտենք՝ հաջողության երաշխիքն աշխատանքն է»:

Նաչոյի՝ մեկնարկային կազմում լինելու հավանականության մասին. «Նա պատրաստ է խաղալ: Նաչոն շատ լավ ֆուտբոլիստ է և հիանալի պայքարում է մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Դա ինձ ուրախացնում է: Մենք նույն մակարդակի 4 կենտրոնական պաշտպան ունենք»:

Մարսելոյի և Խամեսի մարզավիճակի մասին«Ֆիզիկական տեսանկյունից նրանք պատրաստ են: Հույս ունեմ՝ երկուսի մոտ էլ ուսի հետ կապված խնդիրներն անցյալում կմնան»:

Պեպեի ապաքինման մասին. «Նա չի կորցնում պայքարի ոգին: Պեպեի ապաքինումը ժամանակ է պահանջում, բայց հիմա նա իրեն ավելի լավ է զգում, գրեթե ցավեր չի զգում: Առաջիկա օրերին նա կշարունակի ապաքինման կուրսը, իսկ երեքշաբթի կսկսի մարզվել ընդհանուր խմբում»:

Ռաֆայել Բենիտեսի հայտարարության  մասին. «Առանց Բենիտեսի խոսքերի էլ թիմի հետ կապված շատ աշխատանք ունեմ: Այս թեմայով շատ են խոսել, իսկ ես պարզապես մտածում եմ «Մալագայի» հետ խաղի մասին»:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Ես «Չելսիի» հետ խաղի տոմս չէի գնի» ‘
Հաջորդ հոդվածը‘Բենիտես. «Պելեգրինին շատ լավ մարդ է եւ մարզիչ, Գվարդիոլայի տեղափոխությամբ դա չի փոխվի»’