‘Զիդան. «Բենզեման պետք է մնա հավաքականում»’

914

«Ռեալ Կաստիլիայի» գլխավոր մարզիչն աջակցել է իր հայրնակից Կարիմ Բենզեմային:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի երկու ֆուտբոլիստների՝ Մատյո Վալբուենայի և Քարիմ Բենզեմայի միջև ծագած սկանդալի պատճառով Բենզեմային ցանկանում են դուրս թողնել ազգային հավաքականից:

-Մենք պետք է սպասենք մինչ չորեքշաբթի: Բայց և՛ հավաքականի, և՛ ֆուտբոլիստի համար լավ կլինի, եթե նրան չպատժեն: Մենք խոսում ենք մեր հավաքականի համար իսկապես կարևոր խաղացողի մասին, և ես նայում եմ միայն հարցի սպորտային կողմին: Կարծում եմ՝ նա կարող է լուծել իր անձնական խնդիրները:  Նա իսկապես ցանկանում է ֆուտբոլ խաղալ և գոլեր խփել : Ֆուտբոլը նրան կօգնի լուծել մյուս խնդիրները,- ասել է Զիդանը:

Բենզեման իր հերթին բազմիցս ասել է, որ ցանկանում է շարունակել ելույթները հավաքականում:

Նշենք, որ Բենզեմայի վերաբերյալ իր որոշումը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կներկայացնի այս չորեքշաբթի

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն «Կլոպն անհանգստացնում է ինձ»’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. «Իմաստ չունի ազատել աշխարհի լավագույն մարզիչներից մեկին»’