‘Զիդան. «Ես գիտեմ, որ ինձ հիմա էլ դեռ շատ բան չի բավականացնում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու համար»’

747

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ դեռ ժամանակը չէ, որ ինքը գլխավորի «Արքայական ակումբի» հիմնական թիմը։ Ֆրանսիացի մասնագետի մասին սկսեցին խոսել որպես հավանական փրկչի «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո։

-Անցյալ մրցաշրջանում ինձ ինչ-որ բան չէր բավականացնում նման աշխատանքի համար։ Ես գիտեմ, որ ինձ հիմա էլ դեռ շատ բան չի բավականացնում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու համար,-Զիդանի խոսքն է մեջբերում «L’Equipe»-ն։

Ավելի վաղ Զիդանն ասել էր նաև, որ ոչ մի տեղ չի շտապում և հաճույք է ստանում ներկայիս աշխատանքից։

Նախորդ հոդվածը‘Ալվես. «Քրիստիանոն չի փոխվում, նա դեռ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ». Մխիթարյանի ու Հովսեփյանի տարբերակները’