‘Զիդան. «Երկու միավոր կորցնելու պատճառով չենք պատրաստվում հանձնվել»’

1172

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Մալագայի» հետ հանդիպումից (1:1) հետո հայտարարել է, որ իր թիմը շարունակելու է պայքարել չեմպիոնության համար՝ չնայած առաջատար «Բարսելոնային» զիջում է 9 միավորով:

-Մենք չենք կորցրել հնարավորությունները և շարունակելու ենք պայքարել Իսպանիայի առաջնության չեմպիոնության համար: Երկու միավոր կորցնելու պատճառով չենք պատրաստվում հանձնվել: Առջևում 13 տուր կա: Դուք կարող եք մտածել, որ մենք կորցրել ենք չեմպիոն դառնալու հնարավորությունները, բայց դա այդպես չէ: Այդպես չեն մտածում նաև իմ ֆուտբոլիստները: Մեր մրցակիցները ևս կարող են միավորներ կորցրել, բայց ես չեմ մտածում այլ թիմերի մասին:

Շարունակելու ենք տիտղոսի համար պայքարը: Հասկանում ենք, որ բարդ է լինելու հասնել նպատակին, բայց մինչև վերջ պայքարելու ենք: Չեմ կարծում, թե այսօր վատ ենք խաղացել: Մենք հնարավորություններ ունեինք, սակայն կարող էինք նաև պարտվել,-Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Նախորդ հոդվածը‘«Մալագա» – «Ռեալ Մադրիդ»֙ 1:1․ Մադրիդինրը կարևոր միավորներ են կորցնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Ես «Չելսիի» հետ խաղի տոմս չէի գնի» ‘