‘Զիդան. «Խամես Ռոդրիգեսի վարքը որևէ մեկի դուր չեկավ» ‘

1645

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ իրեն դուր չի եկել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վարքը, ով ծիծաղել և կատակել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից առաջ` նախավարժանքի ժամանակ:

«Խամեսը պետք է սովորի ճիշտ դրսևորել իրեն: Նրա վարքն այդ դրվագում որևէ մեկի դուր չեկավ: Սակայն այժմ այն պետք է մոռացվի:

Ֆուտբոլիստը պետք է հասկանա, որ ցանկացած դրվագում երկու-երեք վայրկյանների ընթացքում նրա վարքը կարող է քննարկման առարկա դառնալ: Պետք է հաշվի առնել դա»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ուզում է «Սիթիի» համար 8 խաղացող գնել’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. «Բենզեման համաշխարհային մեծության աստղ չէ»’