‘Զիդան. «Հետաքրքիր կլիներ Գվարդիոլայի հետ մարզչական դուետ կազմելու տարբերակը»’

848

«Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է հղել Մյունխենի «Բավարիա»-ն գլխավորող Պեպ Գվարդիոլայի հասցեին:

«Գվարդիոլան հիացնում է ինձ: Նա գերազանց ֆուտբոլիստ է եղել, իսկ հիմա հզոր մարզիչ է: «Բավարիա»-ն առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում մարզչի շնորհիվ:

Գվարդիոլան լի է մտահղացումներով ու պատրաստ է օգնել ցանկացած ֆուտբոլիստի: Հետաքրքիր կլիներ Գվարդիոլայի հետ մարզչական դուետ կազմելու տարբերակը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Die Welt-ը:

Նախորդ հոդվածը‘ Տոնի Կրոս. ««Ռեալում» ոչ ոք իրեն աստղ չի համարում»’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ռունին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, բայց…»’