‘Զիդան. «Նեյմա՞րը… Նրա տեղափոխությունը դեմ չեմ»’

1345

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ծառայություններով:

«Իմ տրամադրության տակ 26 ֆուտբոլիստ կա, և ես լիովին գոհ եմ թիմի կազմից: Խաղերին պատրաստվում եմ՝ բացառապես այս ֆուտբոլիստների հետ ծրագրեր կազմելով: Այնպես որ՝ շշուկներն ինձ չեն անհանգստացնում: Նեյմա՞րը… Նրա տեղափոխությունը դեմ չեմ: Տրանսֆերների մասին կմտածենք ամռանը»,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հավելենք, որ «Ռեալի» առաջիկա մրցակիցը «Էսպանյոլն» է, թիմերը մրցելու են Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում: Խաղը կայանալու է հունվարի 31-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 2:1․ Կատալոնացիները` առաջնության միանձնյա առաջատար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե. « Իմ և ակումբի ղեկավարության միջև կապված տարաձայնություններ չկան»’