‘Զիդան. «Որպես ֆուտբոլիստ ես ցանկություն չունեի տեղափոխվելու Անգլիայի առաջնություն, իսկ որպես մարզիչ՝ իսկ ինչո՞ւ ոչ»’

834

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, ներկայումս «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէր լինի անգլիական Պրեմիեր լիգայի ակումբ մարզել։Այս մասին Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտնել է Canal Plus-ին։

«Իհարկե, ապագայում ես կցանկանայի առաջընթաց ունենալ։ Նախ, այս մրցաշրջանում մեր առաջին նպատակը Սեգունդան է։ Իսկ թե ինչ կլինի մեկ տարի հետո, դա ժամանակը ցույց կտա։

Որպես ֆուտբոլիստ ես ցանկություն չունեի տեղափոխվելու Անգլիայի առաջնություն, իսկ որպես մարզիչ՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Դա այնպիսի առաջնություն է, ուր մարզչից մեծ էներգիա է պահանջվում։ Ինձ դա դուր է գալիս»,-ասել է Զիդանը։

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը. ՀԱԿ-ը նիստին չի մասնակցում (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘«Մալագայում» հերքել են Օչոայի տեղափոխության մասին լուրերը’