‘Զիդան. «Չեմ պատրաստվում ընտրություն կատարել Ռոնալդուի և Մեսսիի միջև»’

942

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է ընտրություն կատարել համաշխարհային ֆուտբոլի այժմյան առաջատարների` Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև:

«Ես չեմ պատրաստվում ընտրություն կատարել այս ֆուտբոլիստների միջև: Նրանք լավագույներն են աշխարհում: Այն, ինչ Ռոնալդուն և Մեսսին անում են խաղադաշտում, տարբերվում է մյուս ֆուտբոլիստների արածից,-Զիդանի խոսքն է  մեջբերու «Mujer Hoy»-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարներն այս տարի ևս «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էին. Ռոնալդուն արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, իսկ Մեսսին զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայում» կարծում են` ՖԻՖԱ-ի հետաքննությունը պատահականություն չէր’
Հաջորդ հոդվածը‘Նոյերի արձանը համալրել է Մադամ Տյուսոյի թանգարանը (լուսանկարներ)’