‘Զիդան. «Ֆրանսիայի հավաքականը չի կարող առանց Բենզեմայի»’

851

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ չի հասկանում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ազգային հավաքականից մադրիդիցիների հարձակվող Կարիմ Բենզեմային հեռացնելու մասին որոշումը:

«Ֆրանսիայի հավաքականը չի կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ՝ հրաժարվելով այնպիսի հարձակվողից, ինչպիսին Բենզեման է: Ուշադրություն դարձրեք նրա վիճակագրությանը: Տեսեք, թե նա ինչ է անում խաղադաշտում: Ֆրանսիայի հավաքականը չի կարող առանց այդպիսի ֆուտբոլիստի: Բացի այդ նա իր թիմակիցներին ավելի ուժեղ է դարձնում, իսկ դա հազվագյուտ որակ է»,_ Զիդանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոջերս.«Մարզչական ունակությունների տեսակետից Վան Գալը բարձրակարգ մասնագետ է»’
Հաջորդ հոդվածը‘ Օզբիլիսը հնարավոր է վերադառնա «Կուբան»’