‘«Զիլ»-ը միտումնավոր հարվածել է նստացույց անողների մեքենաներին (տեսանյութ)’

1545

Քաղաքապետարանի մոտ օրինախախտ պաշտոնյաներ Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով արդեն 56 օր նստացույց է ընթանում:

Այս գիշեր 02:30-ի մոտակայքում 35LO913 համարանիշով «ԶԻԼ» մակնիշի մեքենան հարվածել է նստացույց անող երիտասարդներ Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի մեքենաներին, որոնք կայանված են եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց:Միջադեպի ականատեսների վկայությամբ, «ԶԻԼ» մեքենայի վարորդը մինչ մեքենաներին մոտենալը դանդաղեցրել է արագությունը և հետո, մոտենալով նստացույցավորների մեքենաներին, հարվածել: ՃՈ-ն որոշում է կայացրել, որ մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ որպես իրեղեն ապացույց: Այս մասին գրված է ակտիվիստների տարածած տեսանյութին կից հայտարարությունում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը միանալու առաջնահերթ միջոցառումների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Հայաստանին 43 մլն դոլարի օժանդակություն կտրամադրի’