‘Զիկո. Մրցավարներն անտեսում են խաղի կանոնների դիտմամբ արված բազմաթիվ խախտումները’

1178

Ըստ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Զիկոյի` ֆուտբոլիստների լուրջ վնասվածքների համար իր  մեղքի բաժինն ունի ՖԻՖԱ-ն: Ֆուտբոլիստի համոզմամբ, ՖԻՖԱ-ն աչք է փակում խաղի կանոնների այն խախտումների վրա, որ մրցաշարի ընթացքում դիտավորությամբ  անում են ֆուտբոլիստները: 

«Ես շատ հանդիպումներում եմ տեսել, որ խաղի կանոնների դիտմամբ արված խախտումները մրցավարներն անտեսում են: Ես հնարավորություն ունեցա հանդիպելու  ՖԻՖԱ-ի մրցավարական դեպարտամենտի ղեկավար Մասիմո Բուզակիի հետ: Նա ինձ ասաց, որ ՖԻՖԱ-ի նպատակը դիտարժան պահերը չփչացնելն է: Սակայն, ֆուտբոլիստներն оգտվում են դրանից, և նրանց ամեն ինչ ներվում է»,- Զիկոյի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. Առանց Նեյմարի Բրազիլիայի հավաքականը կկորցնի իր ուժերի կեսը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն Բրազիլիայի հավաքականից հարցում է ստացել Տյագո Սիլվայի որակազրկումը չեղյալ հայտարարելու մասին’