‘Զիմբաբվեի նախագահը ցրել է ցույցը և քննադատել Արևմուտքին’

2346

Ուրբաթ օրը Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում բողոքի զանգվածային ցույց է տեղի ունեցել, որը ոստիկանությունը ցրել է՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան գնդացիրներ:

92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որն անընդմեջ իշխում է 1980 թվականից ( նախ՝ որպես վարչապետ, ապա, 1987 թվականից՝ որպես նախագահ), հայտարարել է, որ Զիմբաբվեում «արաբական գարուն» չի լինի: Նա նաև պնդել է, որ բողոքի ցույցերի ետևում արտաքին ուժեր են կանգնած. նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ ֆինանսական օգնություն են ցուցաբերում Զիմբաբվեի ընդդիմությանը:

Մուգաբեի հակառակորդները փողոց են դուրս եկել բարեփոխումներ անցկացնելու, այդ թվում՝ ընտրական համակարգում փոփոխությունների պահանջով: Բախումներ են տեղի ունեցել քաղաքի բազմաթիվ փողոցներում, դրանք վերջին քսան տարիներին ամենադաժան են եղել: Ընդդիմության առաջնորդները խոստացել են, որ բողոքի ցույցերը շարունակվելու են:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Շարապովան Ռուսաստանի ամենահարուստ 25 կանանց թվում է’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ» – «Լիվերպուլ»` 1-1 (տեսանյութ)’