‘Զիմբաբվեի նախագահի ծննդյան տոնախմբության վրա $600 հազար է ծախսվել’

894

Հազարավոր մարդիկ մասնակցել են Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի ծննդյան 89-րդ տարեդարձի պաշտոնական արարողությանը, որի ժամանակ նախագահը խորհրդանշական`89 կիլոգրամանոց տորթ է կտրել սեփական ձեռքով: Ըստ РИА-Новости-ի, տոնակատարությունը 600 հազար դոլար է արժեցել:

Տոնախմբությունը տեղի է ունեցել հանքափորների Բինդուրա քաղաքում: Նախօրյակին աշխատավորների համար կարճ աշխատանքային օր է հայտարարվել, որպեսզի բնակիչները կարողանան հասցնել մասնակցել քաղաքի փողոցների մաքրման աշխատանքներին:

Մուգաբեն, որը Զիմբաբվեի անփոփոխ առաջնորդն է սկսած 1980-ից, ծննդյան տոնը նշում է մարտի 16-ին նախատեսված սդահմանադրական հանրաէվեի նախօրյակին: Մուգաբեն, որը մտադիր է մասնակցել այս տարվա նախագահական ընտրություններին` հերքել է քաղաքական հակառակորդների դեմ բռնության արշավ սկսելու մասին մեղադրանքները: 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ Օբաման չի շնորհավորել Ռաուլ կաստրոյին կամ Ուգո Չավեսին’