‘Զինդատախազ. Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում’

1146

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Կոստանյանն ասել է, որ այդ ամենը պարզվել է տեսաձայնագրություններից:

Կոստանյանի խոսքով՝ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում և փոխհրաձգություն, որի մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը մահացել, իսկ մյուս երկուսը կալանավորված են: 

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա թիկնապահը կալանավորվել էին ու Գորիսից տեղափոխվել Երևան՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նախորդ հոդվածը‘«Վալենսիայի» խաղացողը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր’